Հայտնի է, թե ով կփոխարինի Էդին Թերզիչին «Բորուսիայում»

«Անթալյասպորի» մարզիչ Նուրի Շահինը կարող է աշխատանքի անցնել Գերմանիայի առաջնության թոփ ակումբում, այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Էրթան Սուզգունը։

Աղբյուրի համաձայն՝ թուրք մասնագետը Էդին Թերզիչի մարզչական շտաբին կմիանա Դորտմունդի «Բորուսիայում» և թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանից։ Թերզիչը կանցնի «իշամեղուների» մարզական տնօրենի աշխատանքին:

«Բորուսիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը: 16 տուրից հետո դորտմունդյան ակումբը վաստակել է 27 միավոր։ Բունդեսլիգայի հաջորդ տուրում «իշամեղուները» արտագնա խաղում կխաղան «Դարմշտադտի» հետ։