Անդրե Օնանան խնդրել է Կամերունին մասնակցել Անգլիայի գավաթի հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խնդրել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել իր հրավերը հավաքական՝ Անգլիայի գավաթի 3-րդ տուրի՝ «Ուիգան Աթլետիկի» հետ հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է ESPN-ը։

27-ամյա դարպասապահը ընդգրկված է Կամերունի հավաքականի կազմում հունվարյան ուսումնամարզական հավաքին՝ նախապատրաստվելու Աֆրիկայի ազգերի գավաթին (CAN):

Կամերունի հավաքականը CAN-ի համար Կոտ դ’Իվուար մեկնելուց առաջ նախատեսում է հունվարի 9-ին Սաուդյան Արաբիայում ընկերական հանդիպում անցկացնել Զամբիայի հետ, իսկ մեկ օր շուտ կկայանա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Ուիգանի» հանդիպումը։

Կամերունի առաջին հանդիպումը CAN-ում (Գվինեայի դեմ) կկայանա հունվարի 15-ին։ Այս խմբում մրցում են նաեւ Սենեգալն ու Գամբիան։