Միկել Արտետան խոսել է Դեկլան Ռայսի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր թիմի կիսապաշտպան Դեկլան Ռայսի մասին։

«Ամեն անգամ, երբ միացնում ես հեռուստացույցը, փորձագետները խոսում են Ռայսի և նրա հաջողությունների մասին: Դեկլանը շատ խելացի է, նա լավ է գլուխ հանում այս ամենից։ Ամեն ֆուտբոլիստ չէ, որ կարող է արդարացնել իր համար վճարված գումարը։ Բայց Դեկլանն անում է դա, նա դա անում է փայլուն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։

Ռայսը «Արսենալ» է տեղափոխվել «Վեսթ Հեմից» անցած ամառ 116,6 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։