Ռասմուս Հոյլունդ․ «Երկար ժամանակ էի սպասել Պրեմիեր Լիգայի իմ առաջին գոլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդն ամփոփել է Անգլիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպման արդյունքները (3-2)։

«Երկար ժամանակ էի սպասել Պրեմիեր Լիգայի իմ առաջին գոլին, բայց այո, ես շատ երջանիկ եմ։ Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Սա կարելի է տեսնել տոնակատարության մեջ: Գառնաչոն ասաց, որ մենք մինչև վերջ հավատացինք ինքներս մեզ և այսօր հաղթեցինք։ Ինչպես մենեջերն արդեն ասաց, ես մի քանի գոլ խփեցի Չեմպիոնների Լիգայում, բայց, իհարկե, որոշ ժամանակ պահանջվեց, մինչև ես գոլ խփեցի Պրեմիեր Լիգայում։ Հուսով եմ՝ կարող եմ շարունակել»,- Հոյլունդի խոսքերն է մեջբերում Amazon Prime-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում ընդհատեց առանց հաղթանակի (2 պարտություն և 1 ոչ-ոքի) 3-խաղյա շարանը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։