INEOS-ի տնօրենների խորհուրդը գլխավորող միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆի կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» 25 տոկոս բաժնետոմսերի գնումից հետո ակումբը պետք է բոլոր տրանսֆերները համաձայնեցնի ընկերության հետ, հաղորդում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն, ակումբի ղեկավարությունը պետք է INEOS-ի հետ քննարկի նաև գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի կամ տնօրեն Ջոն Մուրտոյի պաշտոնանկության հնարավոր որոշումները: «Մանչեսթեր Յունայթեդից» կպահանջվի դա անել, մինչ բաժնետոմսերի գնման գործարքը հաստատվի Պրեմիեր Լիգայի կողմից: Հաստատման ժամկետը տևում է չորսից վեց շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատերը որոշել է 300 աշխատատեղ կրճատել ակումբում։
Դեկտեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց ակումբի 25 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին INEOS անդրազգային քիմիական ընկերության ղեկավար Ջիմ Ռատքլիֆին։ 71-ամյա միլիարդատերը ձեռք է բերել ակումբի A դասի բաժնետոմսերի 25 տոկոսը և «B» դասի բաժնետոմսերի 25 տոկոսը: Բացի այդ, նա լրացուցիչ 300 միլիոն դոլար է հատկացրել ապագա ներդրումների համար: