«Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի լավագույն դրիբլյորը։
Ինչպես տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը, վրացի ֆուտբոլիստը կատարել է 46 հաջող դրիբլինգ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն է, ով շրջանցել է 44 անգամ։ Լավագույն եռյակը եզրափակել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն։
Խմբային փուլում Կվարացխելիան մասնակցել է վեց հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։