Գլիսոն Բրեմերը կերկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Գլիսոն Բրեմերը շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ բրազիլացին նոր հնգամյա պայմանագիր կկնքի, իսկ նրա աշխատավարձը կավելացվի։ Պաշտոնական վերստորագրումը տեղի կունենա այս շաբաթ։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բրեմերը Թուրինյան թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։