Էրիկ տեն Հագը անդրադարձել է Մարկուս Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ելույթը Անգլիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (3-2):

«Կարծում եմ՝ Մարկուսը լավ արեց: Բայց նա որոշ ժամանակ հիվանդ էր։ Դրա համար մենք ցանկանում էինք օգտագործել Գառնաչոն: Այս տղան արժանի է խաղադաշտում լինելուն:

Շատ լավ է, երբ թիմում մրցակցություն կա»,- մարզչի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ