Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ։
Այս խաղում երկու գոլ խփեց մանկունիանցիների կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն։
Opta-ի փոխանցմամբ՝ արգենտինացին դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դուբլի հեղինակ է դարձել Boxing Day-ում (19 տարեկան 178 օրական)։ Նա գերազանցեց Մայքլ Օուենի ռեկորդը՝ 20 տարեկան 12 օրական: