Թոմաս Տուխելը խոսել է թիմի տրանսֆերային ծրագրերի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է առաջիկա ձմեռային պատուհանի համար թիմի տրանսֆերային ծրագրերի մասին՝ ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։

«Այո, հեշտ չի լինի, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանը միշտ ավելի բարդ է, քան ամառայինը։ Բայց միևնույն ժամանակ մենք կշարունակենք վստահել այն խաղացողներին, ովքեր մեր թիմում են»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բավարիան» 38 միավորով այժմ զբաղեցնում է Գերմանիայի առաջնության երկրորդ հորիզոնականը: