«Բայերի» սպորտային տնօրեն. «Ձմռանը ոչ մի ֆուտբոլիստի բաց չենք թողնի»

«Բայերի» սպորտային տնօրեն Սիմոն Ռոլֆեսը հայտնել է, որ ակումբը չի ծրագրում վաճառել խաղացողներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Բոլորը մնում են: Ձմռանը ոչ մի ֆուտբոլիստի բաց չենք թողնի»,- Ռոլֆեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

16 խաղից հետո «Բայերը» 42 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։