Լուիս Սուարես․ «Հուզված եմ «Ինտեր Մայամիում» այս նոր մարտահրավերի համար»

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր ստորագրելը։ 36-ամյա ուրուգվայցին MLS-ի ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը «Գրեմիոյի» հետ ավարտվում է դեկտեմբերի 31-ին։

«Հուզված եմ «Ինտեր Մայամիում» այս նոր մարտահրավերի համար։ Ուրախ կլինեմ օգնել թիմին և նրանց հետ միասին իրականացնել կարևոր բաների հասնելու երազանքը»,- գրել է Սուարեսը սոցցանցում։

2023 թվականի մրցաշրջանում Սուարեսը «Գրեմիոյի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է նաև Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։