Transfermarkt-ը ներկայացրել է իտալական Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը։ Այս ցուցակը գլխավորել են հարձակվողներ Վիկտոր Օսիմհենը և Լաուտարո Մարտինեսը։
Լավագույն եռյակը եզրափակեց միլանցի պորտուգալացի Ռաֆայել Լեաուն։
Ա Սերիայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները.
1. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի, 110 միլիոն եվրո),
2. Լաուտարո Մարտինես (Ինտեր, 110 միլիոն եվրո),
3. Ռաֆայել Լեաու (Միլան, 90 մլն եվրո),
4. Խվիչա Կվարացխելյա (Նապոլի, 80 մլն եվրո),
5. Նիկոլո Բարելլա (Ինտեր, 75 մլն եվրո),
6. Դուշան Վլահովիչ (Յուվենտուս, 60 միլիոն եվրո),
7. Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր, 60 միլիոն եվրո),
8․ Մարկուս Թյուրամ (Ինտեր, 55 մլն եվրո),
9․ Թեո Էրնանդես (Միլան, 55 միլիոն եվրո),
10․ Ֆեդերիկո Դիմարկո (Ինտեր, 50 մլն եվրո)։