Կայլ Ուոքեր․ «Այս 12 ամիսների ընթացքում մենք ցույց տվեցինք, որ աշխարհի լավագույն թիմն ենք»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ֆլումինենսեին» (4-0) հաղթելուց հետո 2023 թվականն անվանել է իր կարիերայի լավագույն տարին։

«Այս 12 ամիսների ընթացքում մենք ցույց տվեցինք, որ աշխարհի լավագույն թիմն ենք։ Մեր արդյունքները հաստատում են դա, և մենք հասել ենք զարմանալի հետևողականության: Մեկ տարում հինգ տիտղոս նվաճելը անհավանական է: Ես այնքան հպարտ եմ, որ սրա մի մասն եմ: Անկեղծ կլինեմ, պատիվ է խաղալ այս խաղացողների կողքին, ես չէի կարող ավելի լավ գործընկերներ խնդրել։

Դա իմ ֆուտբոլային կարիերայի լավագույն տարին էր, և ես երբեք չեմ մոռանա այն»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

2023 թվականին «Մանչեսթեր Սիթին» նվաճեց նաև Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։