«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ապաքինվել է ծնկի վնասվածքից, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Լավ նորությունն այն է, որ Քրիստիան Էրիկսենը վերադարձել է թիմ»,- ասել է մարզիչը մամուլի ասուլիսում:
Այս մրցաշրջանում Էրիկսենը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։