LA LIGA. «Ռեալը» խաղավարտին հաղթանակ կորզեց (VIDEO)

Իսպանիական Լա Լիգայի 18-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Ալավեսի» դեմ։

Առաջաին խաղակեսում թիմերը չբացեցին այդպես էլ խաղի հաշիվը։ Երկրորդ կեսի սկզբում «Ռեալը» մնաց 10 ֆուտբոլիստով։ Նաչոն հեռացվեց խաղադաշտից։ Հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Ռեալը», այնուամենայնիվ, խփեց գոլ ու նվազագույն հաշվով հաղթեց։

Այս խաղից հետո «Ռեալն» ունի 45 միավոր ու առաջինն է, իսկ «Ալավեսը»՝ 16 միավորով 16-րդը։

Լա Լիգա.

«Ալավես» – «Ռեալ», 0:1 (0:0)

0:1 Լուկաս Վասկես, 90+2