«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեի ծառայություններով:
22-ամյա ֆուտբոլիստի վստահ խաղն այս մրցաշրջանում արդեն գրավել է «հսկաների», այդ թվում՝ «Միլանի» ուշադրությունը։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, հոլանդացու նոր հավակնորդը դարձել է «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորայի» ղեկավարությունը «Բոլոնիայի» հարձակվողին դիտարկում է որպես Դուշան Վլահովիչի հավանական փոխարինող, եթե սերբը հեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ջոշուա Զիրկզեի պայմանագրում հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ապագա տրանսֆերային գումարի կեսը կհատկացվի «Բավարիային», որտեղ նա խաղացել է մինչև 2022 թվականը։