Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դեռ չի որոշել՝ կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագիրն մադրիդյան թիմի հետ։ Diario AS-ի տեղեկություններով՝ գերմանացին կգնահատի իր ելույթները և կորոշի, թե արդյոք պետք է շարունակի կարիերան։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն պատրաստ է 33-ամյա Կրոսին նոր պայմանագիր առաջարկել մեկ տարի ժամկետով։ Կրոսը չի շտապում ընդունել ղեկավարության առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրոսը կարող է ամռանը վերադառնալ Գերմանիայի հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Այս մրցաշրջանում Կրոսը Լա Լիգայում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։