Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը ձգտում է թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հեռանալը, պնդում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս պատճառով էր, որ 34-ամյա գերմանացին Բունդեսլիգայի 16-րդ տուրի՝ «Մայնցի» հետ խաղում (1-1) պահեստայինների նստարանին է մնացել։ Հաղորդվում է, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները դժգոհ են 41-ամյա մասնագետի գլխավորությամբ խաղաոճից։
Թերզիչը «Բորուսիան» գլխավորում է 2022 թվականի ամռանից։ 16 տուրից հետո դորտմունդցիները 27 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում են։