Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը որոշել է հեռանալ իր ներկայիս ակումբից, այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Ֆուտբոլիստի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը Իսպանիայի առաջնությունն է։
Կիսապաշտպանի հավակնորդների թվում են կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է տեղափոխություն կազմակերպել նշված ակումբներից մեկը։
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։