«Վեստ Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հինգ ֆուտբոլիստ հեռացել է թիմից։
«Երկկողմանի համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը հետևյալ ֆուտբոլիստներ հետ՝
Սարգիս Մեթոյան, Արտեմ Գեվորգյան, Գագիկ Դաղբաշյան, Զալիմ Մակոեվ, Էրիկ Կարապետյան։ Ակումբի անունից բոլորից շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։