«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը աջակցել է Դավիդ Ալաբային:
31-ամյա ավստրիացին վնասվածք էր ստացել Լա Լիգայում վերջերս կայացած «Վիլյառեալի» դեմ խաղում (4:1): Վնասվածքը լուրջ է՝ խաչաձեւ կապանների պատռվածք։ Ֆուտբոլիստը չի օգնի «Լոս Բլանկոներին» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև, ըստ ամենայնի, չի կարողանա մասնակցել հունիսից հուլիսը կայանալիք Եվրոպայի գալիք առաջնությանը։
«Ամենայն բարիք, Դավիդ: Համոզված եմ, որ կվերադառնաս նոր ուժով, որ նորից խաղադաշտում լավագույնը տաս, բարեկամս։ Ես քեզ ամուր գրկում եմ»,- սոցցանցերում գրել է Սերխիո Ռամոսը, ով «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։