«Ռոման» չի շտապում երկարաձգել պայմանագիրը Ժոզե Մոուրինյոյի հետ

«Ռոմայի» ղեկավարությունը չի շտապում երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, իտալական ակումբի ղեկավարությունը նախքան պայմանագրի երկարաձգման քննարկումը ցանկանում է գնահատել թիմի արդյունքները մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Ավելի վաղ պորտուգալացին ինքը հայտարարել էր իր աշխատանքը «Ռոմայում» շարունակելու ցանկության մասին։
Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։