Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիով։
Արգենտինացու՝ «արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը մամուլում տարածվեց նոյեմբերին, սակայն շուտով հերքվեց։ Ինչպես այժմ հայտնում է Radio MARCA-ն՝ վկայակոչելով աղբյուրներին, Իկարդին դեռ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Նշվում է, որ 30-ամյա հարձակվողի գործարքի հավանականությունը մեծ է, որ կկայանա հունվարին. նա պետք է մրցի Խոսելուի հետ «Լոս Բլանկոսի» հարձակման առաջնագծում: «Ինտերի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստիաշխատավարձը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Ընթացիկ մրցաշրջանում Մաուրո Իկարդին «Գալաթասարայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։