Հայտնի է, թե ինչու է Լուիս Էնրիկեն Կիլիան Մբապպեին օգտագործում կենտրոնական հարձակվողի դիրքում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վերջերս ավելի հաճախ է սկսել հայտնվում հարձակման կրակագծում։

Ինչպես գիտեք, աստղային ֆրանսիացին հարձակման ժամանակ ունակ է խաղալ տարբեր դիրքերում, սակայն նախընտրում է գործել ավելի մոտ ձախ եզրին։ Ըստ L’Equipe-ի՝ Լուիս Էնրիկեի որոշումը՝ Մբապպեին ավելի հաճախ օգտագործել որպես «ինը համար» պայմանավորված է մեկ պարզ պատճառով՝ այս կերպ Կիլիանը պաշտպանվելիս ավելի քիչ է վնասում թիմին: Միևնույն ժամանակ, ինչպես ընդունված է համարել, ֆուտբոլիստին այնքան էլ հարմար չէ կենտրոնական հարձակվողի դերում, և նրա ուժեղ կողմերն այդքան էլ ընդգծված չեն այս դիրքում։

Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: