Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Ֆերլան Մենդին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին բաց կթողնի մոտ տասը օր, հայտնում է լրագրող Գիլերմո Ռայը։

«Վիլյառեալի» դեմ 4-1 հաշվով հաղթանակի ժամանակ մադրիդցիները կորցրին ոչ միայն Դավիդ Ալաբային, ով խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, այլև Մենդին, ով խնդիրներ ուներ աջ ոտքի հետ, ինչի արդյունքում ընդմիջմանը նրան փոխարինեց Ֆրան Գարսիան։

Մենդիի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն ֆրանսիացուն կստիպի բաց թողնել դեկտեմբերի 21-ին կայանալիք «Ալավեսի» հետ արտագնա հանդիպումը։