«Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում կանցկացնի Մեսսիի առաջին ակումբի դեմ

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը համաձայնվել է ընկերական հանդիպում անցկացնել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆլորիդայի թիմի պաշտոնական կայքը։

Ինչպես հայտնի է դարձել, խաղը կկայանա փետրվարի 15-ին Մայամիում։ Հիշեցնենք, որ «Նյուելս Օլդ Բոյզը» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերայի առաջին ակումբն է։ Երիտասարդական թիմում նա խաղացել է 1994-2000 թվականներին, որից հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։

Մեսսին այս ամառվանից հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2025 թվականի ավարտը։