«Ժիրոնան» 17 տուրից հետո ունի 44 միավոր, որը չեմպիոնական սկիզբ է

«Ժիրոնան» հերթական հաղթանակը տարավ ու վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ:

Միշելի թիմը սեփական հարկի տակ հաղթեց «Ալավեսին»՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ «Ժիրոնան» Լա Լիգայի 17 տուրից հետո ունի 44 միավոր։ Ըստ Opta-ի՝ նմանատիպ ռեկորդ ունեցող թիմերը վերջին չորս դեպքերից երեքում դարձել են Իսպանիայի չեմպիոն: Միայն 2010/11 մրցաշրջանից Մադրիդի «Ռեալը», որը նման արդյունք ցույց տվեց 17 խաղից հետո, մնաց առանց տիտղոսի։

«Ժիրոնան» այժմ երկու միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: