«Յուվենտուսի» նախկին կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին հիշել է Անտոնիո Կոնտեի հետ աշխատելու ժամանակաշրջանը:
39-ամյա Կյելինին, ով վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին, Կոնտեի գլխավորությամբ հանդես է եկել «Յուվենտուսում» 2011-ից 2014 թվականներին:
«Առաջին մարզիչը, ով փոխեց ֆուտբոլի իմ տեսլականը, Կոնտեն էր: Նրա հետ ես ստիպված էի ավելի հաճախ սկսել թիմի գրոհները։ Էվոլյուցիան շարունակվեց Ալեգրիի օրոք. նրա հետ ես սովորեցի մտածել խաղադաշտում:
Կոնտեն կարող է չորս կամ հինգ լուծում առաջարկել յուրաքանչյուր իրավիճակի համար, նրա համար դիրքերը կարևոր են, բայց խոսքը տասը տարի առաջվա նրա տարբերակի մասին է։ Շատ ժամանակ է անցել, և հիմա, թերևս, նա արդեն նախկինը չէ։ Անտոնիոն շատ է սիրում ֆուտբոլ, նա անընդհատ կատարելագործվում է։ Նա մեզ սովորեցրեց խաղալ»։