Վիրջիլ վան Դեյկ. «Միայն մեկ թիմ էր ուզում հաղթել հանդիպումը»

Անգլիայի առաջնության տասնյոթերորդ տուրի խաղում «Լիվերպուլը» անսպասելիորեն սայթաքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում՝ չկարողանալով հաղթել Էրիկ տեն Հագի թիմին։

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, իր կարծիքով, անհաջող արդյունք է համարում սա: Նա վստահ է, որ խաղադաշտում հաղթանակի ձգտող միայն մեկ թիմ կար.

«Իհարկե, նեղսրտում եմ։ Կարծում եմ՝ խաղադաշտում միայն մեկ թիմ կար, որը ցանկանում էր հաղթել։ Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, և նույնիսկ միայն դրա համար ես հիասթափված եմ: Բայց այսօր, այնուամենայնիվ, եղավ, որ ճիշտ որոշումը, հարվածը բավարար չեղավ»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։