«Ռեալի» ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալում» հանդես եկող ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ։ Հանդիպումն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով 4։1 հաշվով։

31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել առաջին խաղակեսի ընթացքում և փոխարինվել։ Բուժզննման արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք։ Ալաբան շուտով վիրահատության կենթարկվի եւ բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Դավիդը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։