Իսպանական Լա Լիգայում շաբաթ օրը կայացավ «Աթլետիկ» – «Ատլետիկո» հանդիպումը։ Բասկերը ուրախացրել են իրենց երկրպագուներին 2։0 հաշվով հաղթանակով։ Միաժամանակ, առաջին խաղակեսի ընթացքում բիլբաոյի թիմի ֆուտբոլիստը չիրացրեց 11 մետրանոցը։
Ինչպես սոցցանցերում հայտնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, վերջին անգամ «Աթլետիկի» ֆուտբոլիստը Լա Լիգայի խաղում 11 մետրանոց չի իրացրել 2014 թվականի ապրիլի 7-ին՝ «Լևանտեի» դեմ խաղում։ Այս երկու անհաջող փորձերի արանքում «Աթետիկի» ֆուտբոլիստները 65 11 մետրանոց են խփել Իսպանիայի առաջնությունում։
Ներկայումս «Աթլետիկը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է: