Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 120 հազար ֆունտով (գրեթե 140 հազար եվրո)։
«Սիթին» ընդունել է պատասխանատվությունը «Թոթենհեմի» դեմ խաղում իր ֆուտբոլիստների պատշաճ պահվածքը չապահովելու համար:
Հիշեցնենք, որ «Թոթենհեմի» հետ խաղի վերջնամասում (ոչ-ոքի՝ 3:3) «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հարձակվել էին մրցավար Սայմոն Հուպերի վրա։