ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղի արդյունքը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Փարիզյան գրանդը գոլ բաց թողեց ավելացված ժամանակում:
«Ես հիասթափված եմ արդյունքից: Թիմը հիանալի 80 րոպե անցկացրեց ուժեղ մրցակցի դեմ։ Մենք լավ խաղացինք, բայց վերջում կորցրինք կենտրոնացումը։ Հիմա ես պետք է նորից դիտեմ վերջին մի քանի րոպեները՝ ամեն ինչ դասավորելու համար: Սա շատ տհաճ է»,- Footmercato-ին հայտնում է իսպանացի մարզիչը:
Էնրիկեի թիմը վաստակել է 37 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, «Լիլը» չորրորդ տեղում է: