«Լացիոն» ուրախ չէ, որ մրցակիցը «Բավարիան» է

«Լացիոյի» տնօրեն Էնրիկո Լոտիտոն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից հետո մեկնաբանել է։

Հռոմեական ակումբի մրցակիցը Մյունխենի «Բավարիան» էր։

««Բավարիան» վատագույն տարբերակներից մեկն է, որը մենք կարող էինք ստանալ այս վիճակահանության ժամանակ:

Բայց մենք այստեղ ենք ըստ արժանվույն, ուստի պայքարելու ենք մինչև վերջ մեր խոսքն ասելու համար։ Ա Սերիայում մեզ մոտ գործերը լավ չեն ընթանում, մենք պետք է ավելի լավ խաղանք այստեղ»։