«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Ռենատո Սանչեշից՝ Իտալիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ խաղում (0:2) փոխարինման համար։
«Ցանկանում եմ հրապարակավ ներողություն խնդրել Ռենատուից։ Շատ կոպիտ էր, բայց ավելի կոպիտ էր գլխավոր մարզչի նկատմամբ։ Կարծում եմ, որ ես դա արել եմ մի քանի անգամ իմ կարիերայի ընթացքում և ներողություն եմ խնդրում»,- հայտնում է Football-Italia-ի պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Սանչեշը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին։ 18 րոպե անց Մոուրինյոն խաղադաշտից հեռացրեց ֆուտբոլիստին։