Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բավարիան» ու «Շտուտգարտը»։ Տանտերերը ջախջախիչ հաղթանակ տարան 3։0 հաշվով։
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով համապատասխանաբար 19-րդ և 20-րդ գոլերը Գերմանիայի առաջնությունում։
Դրա համար նրան անհրաժեշտ էր ընդամենը 14 հանդիպում։ Նա ունի նաև հինգ գոլային փոխանցում: Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ 20 գոլ ավելի արագ չի խփել։ Ուվե Զելերին անհրաժեշտ էր 21 հանդիպում, Էրլինգ Հոլանդին՝ 22։