ՖԻՖԱ-ի խորհուրդը հաստատել է ոչ միայն Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափը, այլև նոր մրցաշար՝ միջմայրցամաքային գավաթը։ Այս մրցաշարը լինելու է ամենամյա, որին կմասնակցեն կոնֆեդերացիաների գլխավոր ակումբային մրցաշարերի հաղթողները։
Միջմայրցամաքային գավաթն առաջին անգամ կանցկացվի 2024 թվականին, եզրափակիչը՝ դեկտեմբերի 18-ին։ Դրանում անպայման կխաղա Չեմպիոնների Լիգայի հաղթողը։ Մայրցամաքային ակումբային մրցաշարերի մնացած հաղթողները կպայքարեն եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար։
Ավելացնենք, որ երկուշաբթի օրը կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։