Անգլիայի առաջնության տասնյոթերորդ տուրի խաղում «Լիվերպուլը» անսպասելիորեն սայթաքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում՝ չկարողանալով հաղթել Էրիկ տեն Հագի թիմին։ Հանդիպման իրադարձություններն ու հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագի թիմի խաղը մեկնաբանել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դանիել Սթարիջը.
«Բոլորը սպասում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպարտվի այդ խաղում: Բայց նրանք կարողացան գտնել չպարտվելու իրենց ճանապարհը. նրանք շատ լավ էին պաշտպանվում: Կարծում եմ, որ նրանք հիանում են իրենց վաստակած միավորով», – Սթարիջի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ։