«Արսենալը» ցանկանում է գնել «Չելսիի» սանին

«Արսենալը» հետաքրքրված է «Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեի ծառայություններով, հայտնում է լրագրող Էդուարդո Հագնը։

Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսիի» սանը առաջնային տարբերակներից է, եթե չհաջողվի պայմանագիր կնքել հարձակվող Իվան Տոնիի հետ, ում համար «Բրենթֆորդը» ցանկանում է ստանալ ավելի քան 90 միլիոն եվրո։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt պորտալը նրան գնահատում է 20 միլիոն եվրո։