Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Թիկնիզյանը խոսել է Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ Իսպանիայի առաջնությունն ամենից մոտն է իր ոճին, սակայն դեմ չի լինի ուժերը փորձել Բելգիայի առաջնությունում, քանի որ, իր կարծիքով, հեռու է թոփ 5 առաջնությունների ֆուտբոլիստ լինելուց։
«Ես սուբյեկտիվ եմ և ինքնաքննադատ։ Սա ինձ թույլ է տալիս անընդհատ աճել ու ավելին պահանջել ինձնից»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։