Ռիչարլիսոնը հավասարվեց Գարեթ Բեյլին

«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։

Պրեմիեր Լիգայի կարիերայի ընթացքում բրազիլացին 214 խաղում խփել է 53 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում:

Երկու հարցում էլ Ռիչարլիսոնը հավասարվում է Գարեթ Բեյլին, ով Պրեմիեր Լիգայի 166 խաղում դարձել է 53 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Ռիչարլիսոնը Պրեմիեր Լիգայում խփած գոլերով հասավ նաև Դիեգո Կոստային և Խավիեր Էրնանդեսին: