Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Golden Boy մրցանակը նվաճելու մասին։ Այս մրցանակը տարեվերջին տրվում է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
«Վերջին մի քանի տարիներին ես հիասթափված էի, քանի որ Golden Boy-ում երկու անգամ զբաղեցրի երկրորդ տեղը: Այս արդյունքն ինձ համար բավարար չէր։ Ես պետք է առաջինը լինեի»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
20-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի տվյալներով՝ Բելինգհեմի արժեքը կազմում է 150 միլիոն եվրո: