«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն ամփոփել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպման արդյունքները (1-1)։
«Այս ոչ-ոքին ինձ զայրացնում է: Մենք չորս գոլ խփելու հնարավորություն ունեինք, պետք էր դա անել։ Սա վատ արդյունք է։ Մեկ միավորը ոչինչ չի տալիս»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, «Վալենսիան» 20 միավորով 10-րդն է։