«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան պատասխանել է այս մրցաշրջանում իր ոչ համոզիչ ելույթների վերաբերյալ քննադատություններին:
«Չեմպիոնների Լիգայի անցած լավագույն դարպասապահը չի կարող ընդամենը վեց ամսում դառնալ աշխարհի վատագույնը։ Գիտեմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի, և եթե դա տեղի չունենա այսօր, դա տեղի կունենա վաղը կամ վաղը մյուս օրը»,- Օնանայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Կամերունցին խոստովանել է, որ չի ապրում իր կարիերայի լավագույն պահը, ուստի ստիպված կլինի հաշտվել քննադատությունների հետ։