Էրիկ տեն Հագ․ «Ես չեմ անհանգստանում «Մանչեսթեր Յունայթեդից» հնարավոր հեռանալու համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո կիսվել է իր կարծիքով հնարավոր պաշտոնանկության մասին։

«Դա ինձ չի անհանգստացնում: Ես ուզում եմ հաղթել, ուզում եմ հաղթել իմ թիմի հետ, թիմը ճիշտ ուղղությամբ տանել: Նախորդ մրցաշրջանում մենք ճիշտ ուղղությամբ էինք գնում։ Այս մրցաշրջանում մենք չենք հասել այն չափանիշներին, ինչ սպասում էինք։ Սա ճիշտ է։ Մենք ձախողվեցինք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Mirror-ը: