Transfermarkt պորտալը հրապարակել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների կազմը։
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու, «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել հայտացուցակում։
Սաուդյան Լիգայի կազմը հետևյալն է՝ Բունու (11 մլն եվրո), Իբանես (25 մլն եվրո), Դեմիրալ (18 մլն եվրո), Լապորտ (25 մլն եվրո), Ֆաբինյո (35 մլն եվրո), Նևեշ (40 մլն եվրո), Միլինկովիչ-Սավիչ (35 մլն եվրո), Մալկոմ (30 մլն եվրո), Օտավիու (30 մլն եվրո), Միտրովիչ (28 մլն եվրո), Նեյմար (45 մլն եվրո)։
Ռոնալդուն գնահատվում է 15 միլիոն եվրո։