Թոմաս Տուխել․ «Հարի Քեյնը վատառողջ է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության «Շտուտգարտի» հետ խաղից առաջ խոսել է ֆուտբոլիստների վիճակի մասին։ Նա հայտնել է, որ հարձակվող Հարի Քեյնը վատառողջ է։

«Դե Լիգտն այսօր մարզումների էր: Հարի Քեյնը մի փոքր վատառողջ է, բայց մենք հուսով ենք, որ նա կարող է մարզվել վաղը: Մուսիալան լավ է: Գնաբրին, Մազրաուին և Կոմանը դեռ հասանելի չեն»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։