«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը բաց է թողել Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումը «Բավարիայի» հետ (0-1), ինչպես նաև «կարմիր սատանաների» մի քանի մարզումներ՝ նորովիրուս կոչվող աղիքային սուր վարակի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի ֆուտբոլիստն այժմ իրեն լավ է զգում և արդեն վերադարձել է մանչեսթերյան ակումբի հիմնական թիմի մարզումներին։
Նորովիրուսը ամենից հաճախ հայտնվում է տարվա ցուրտ ամիսներին, ինչի պատճառով էլ կոչվում է «ձմեռային փսխում»։ Նրա ախտանշանները դրսևորվում են սրտխառնոցի, փսխման և ջերմության տեսքով։ Այս վիրուսը բնութագրվում է վարակիչության բարձր մակարդակով։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։