Կառլո Անչելոտտին որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է դարպասապահ Անդրեյ Լունինին դարձնել թիմի հիմնական դարպասապահ, հայտնում է AS-ը։

Մասնագետը կարծում է, որ 24-ամյա ուկրաինացին ավելի ուժեղ է դարձել իսպանացի Կեպա Արիսաբալագայից, ով «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո վարձավճարով հանդես էր եկել «Չելսիից»։

Իսպանիայի առաջնության «Բետիսի» դեմ խաղը (1-1) վստահություն է ավելացրել Անչելոտտիի ընտրության նկատմամբ։